Manfix Gun
«Manfix Gun» ապրանքային անունը կրող գործիքը նախատեսված է հատուկ կապիչների (Clip) միջոցով բույսերը, տնկիները, ծառերը, թփերը արագ, հեշտությամբ և բույսի համար անվնաս եղանակով հենասյուների լարերին կամ ցանցերին ամրացնելու համար։ Այն պատրաստված է ամուր պլաստիկից:
- «Manfix Gun» գործիքի կապիչները (Clip) պատրաստված են ամուր, ճկուն, բարձր խտության և էկոլոգիապես մաքուր պլաստիկից (PP), դիմանում են արևին և քամուն, քայքայվում են հողի մեջ վերածվելով ջրի և ածխաթթու գազի որոնք հանդիսանում են անվնաս նյութեր և չէն աղտոտում շրջակա միջավայրը։
- «Manfix Gun» գործիքը վաճառվում է փաթեթով, որը պարունակում է մեկ «Manfix Gun» գործիք և երկու տրցակ կապիչներ (Clip)
- Յուրաքանչյուր տրցակ պահունակում է 50 կապիչ (Clip):
- Լիցքավորված գործիքը կշռում է 200գր
- Տրցակով կապիչները կշռում են 50գր
- Գործիքի միջոցով մեկ կապի տևողությունը 2վրկ
«Manfix Gun» գործիքով կապը կատարվում է շատ արագ՝ ձեր աշխատանքը դարձնելով ավելի հաճելի և արդյունավետ: Ուսումնասիրությունն ու պրակտիկան ցույց են տվել, որ «Manfix Gun» գործիքը օգտագործող այգեպանները ժամում կատարում են 2250 կապ, ինչը տասն անգամ ավելի արագ է, քան ավանդական եղանակով կապելը:
-
1«Manfix Gun» գործիքը լիցքավորելու համար սեղմեք լծակը ներքև։ • Տեղադրեք տրցակով կապիչները • Բաց թողեք լծակը • Այնուհետև հեռացրեք տրցակը
-
2Սեղմեք բռնակը մինչև վերջ, որպեսզի կապիչը դուրս գա, այնուհետև բաց թողեք բռնակը վերադարձնելով այն իր նախնական դիրքին։
-
3Մոտեցրեք գործիքը կապվող բույսին և լարին, հարմարեցրեք այն կապելու համար անհրաժեշտ դիրքով։
-
4Սեղմեք բռնակը ևս մեկ անգամ` կապիչը գործիքից ազատելու և կապի գործընթացը ավարտելու համար: