Մեր մասին

«ԼեյզերԹեք» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1995 թ-ին Մանուկ Մանուկյանի կողմից: Ընկերության հիմնական նպատակն է արտադրել և համաշխարհային շուկայում ներկայացնել «Manfix Systems» ապրանքային անունը կրող գյուղատնտեսական գործիքները և կապիչները որոնք հանդիսանում են պարոն Մանուկյանի արտոնագրված մտավոր սեփականությունը սկսած 1988 թվականից:

Մեր ընկերությունը արտադրում է այն ամենը, ինչ կապված է խաղողի մշակման, պահեստավորման, գինեգործության և այլնի հետ:

Ժամանակի ընթացքում «ԼազերԹեք» ՓԲԸ-ն մեծացրեց արտադրության ծավալներն ու արտադրանքի տեսականին, այդպիսով սպասարկելով ոչ միայն խաղողագործության այլ նաև գյուղատնտեսության և այգեգործության այլ ոլորտներ։

Այսօր մենք լայն ճանաչում ունենք նաև պանրագործության և ձկնարտադրության բնագավառներում։

«ԼեյզերԹեք» ՓԲԸ-ի կողմից արտադրվում են նաև գինու, ջրի, աղաջրի և այլ հեղուկների համար նախատեսված տարաներ և այլ սարքավորումներ, պանրի արտադրության համար օգտագործվող բազմապիսի ֆորմաներ, որոնք պատրաստվում են պատվիրատուի նախընտրած չափսերով և ծավալով։

«ԼեյզերԹեք» ՓԲԸ-ն լայն ճանաչում և բարի համբավ է վաստակել նաև իր բարձր որակի սպասարկման և ճկուն գնային քաղաքականության շնորհիվ։

Վստահ ենք, որ դուք կվայելեք այն անհատական մոտեցումը, որով «ԼեյզերԹեք» ՓԲԸ-ն սպասարկում է իր հաճախորդներին ավելի քան 25 տարի:


Notice: Function WP_Scripts::localize was called incorrectly. The $l10n parameter must be an array. To pass arbitrary data to scripts, use the wp_add_inline_script() function instead. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 5.7.0.) in /home/manfixam/public_html/wp-includes/functions.php on line 6031