Ինչպես ծածկել խաղողը…
Բոլորս էլ գիտենք, որ խաղողի թփերը աշնանը փակվում են, որպեսզի կարողանան դիմանալ ցուրտ ջերմաստիճանին և գոյատևել մինչև գարուն: Շատ մարդիկ և անգամ ես մինչև այս պահը մտածում էի, որ դա պետք է անել խոր աշնանը, սակայն պարզվում է, որ դա անելու ստույգ ժամանակաշրջան չկա, այդ գործողությունը պետք է կատարել միայն շատ ցուրտ ժամանակ, քանի որ եթե աշուն է և դեռ տաք է, ապա դուք փակելով խաղողը վնասում եք նրա պտուղները, որն էլ վնասում է ամբողջ խաղողի թուփը:
Այն պետք է փակել սեպտեմբերին, եթե իհարկե այդ ժամանակ արդեն ցուրտ է, ապա դա է ամենաճիշտ ժամանակը: Փակելուց առաջ պետք է կատարվի մի քանի գործողություն՝կտրումը, փխրեցումը, պատվաստումը, խնամքը, դա պետք է անել փակելուց 1-2շաբաթ առաջ: Մինչ ծածկելը կարելի է խաղողի թփերը՝հատկապես փայտերը կապել և նրանց տակ դնել մեծ փայտ կամ քար, որպեսզի նրանք ամբողջությամբ չդիպչեն հողին, քանի որ ձմռանը լինում է, որ ձյունը հալվում է և հողը ներծծում է այդ ձյան ջուրը և արդյունքում այն փոխանցվում է խաղողին, որից հետո խաղողը սկսում է անպիտանի դառնալ:
Այս նյութում ասվում է, որ շատ տարբերակներ կան ծածկելու խաղողի թուփը, սակայն այս նյութում գործածվում է արկղ, այո սովորական արկղը կտրատում է և այդպիսով ծածկում խաղողը: Անպայման պայման է այն, որ ծածկելուց հետո պետք է կողքերը փորել և այդ հողը լցնել արկղի վրա և առաջացնել փոսեր, որպեսզի ձմռանը էլ ավելի ապահով լինի խաղողի թուփը: Դա իրենից ներկայացնում է տաք ջերմաստիճան պահպանում, քանի որ երբ արկղը ծածկի խաղողը, վրայից էլ շատ հող լնի, ապա բնականաբար դրսի և ներսի տարբերութուններ կլինեն և այդպես խաղողի թուփը ավելի լավ պայմաններում կլինի: