Ինչպես ճիշտ տնկել և աճեցնել խաղողը

Կան տարբեր տեսակի ժամանակահատվածներ, որոնց ընթացքում կարելի է տնկել խաղողի թուփը: Եթե մենք այն տնկում ենք աշնանը, ապա հաշվի առնելով, որ խաղողը շատ արագ է աճում, այն կհասցնի արմտները ամրապնդել, սակայն չի հասցնի շատ արագ աճել, քանի որ արդեն ժամանակն է լինելու ծածկել, որպեսզի դիմանա ձմռանը: Երբ, որ անցնի ցուրտ ջերմաստիճանը ավելի ճիշտ է հանել այն ժամանակ, որ խաղողի թուփը կունենա արդեն պտուղներ:

Եթե մենք այն տնկենք ձմռանը, այդ ժամանակ նա էլի գոյատևելով կաճի, սակայն հետ կմնա զարգացումներով մնացածից, ճիշտ ժամանակ չի զարգանա, աճի: Այն խաղողի թփերը, որոնք իրենց տնկման առաջին իսկ օրերից սկսում են աճել բարենպաստ պայմաններում  նրանք ավելի արագ են աճում, զարգանում են ավելի արագ, ավելի լավ են ընդհունում ցուրտ ջերմաստիճանները և տարբերվում են իրենց արտադրողականությամբ:

Մինչ խաղողը կտրելը հարկավոր է անպայման խաղողին պատրաստել, այսինքն կտրել անպետք ճյուղերը, թողնելով միայն լավ զարգացածները և այլն: Կան խաղողների տեսակներ, որոնց արմատները դեպի վերև են, նրանք շատ են հիվանդանում, դանդաղ աճում: Խաղողը տնկելուց հետո պետք է փխրեցնել հողը և ջրել, սակայն եթե ուզում ենք ավելի առողջ խաղող ունենալ, ցանկալի է ջրել ոչ թե սովորական ջրով, այլ կալիումի պերմանգանատով: Հատկապես եթե թուփը մինչ տնկելը համարվում է թույլ արմատներով, ապա կալիումի պերմանգանատի թույլ լուծույթով պետք է անպայման ջրել, որպեսզի արմատները պնդանան: Խաղողի թփի արմատները կարող են հասնել մինչև 8-10մետր խորությամբ հողի մեջ:

Եթե տնկումը կատարվում է այնպիսի վայրում, որտեղ շատ չի ներծծվում թթվածին, ջուր, ապա այդ դեպքում պետք է քար, ավազ և հողը խառնում են, այնուհետև դա լցնում են այն վայրում, որտեղ պետք է տնկվի թուփը, այդպիսով մենք ապահովում ենք ջրի և թթվածնի աղբյուր: Եթե տնկելուց մենք փորում ենք շատ և թուփը հայտնվում է հողի խորքում, այդ դեպքում այն գտնվում է սառը միջավայրում, որը դանդաղեցնում է իր աճը:

 

Նյութն՝ այստեղ


Notice: Function WP_Scripts::localize was called incorrectly. The $l10n parameter must be an array. To pass arbitrary data to scripts, use the wp_add_inline_script() function instead. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 5.7.0.) in /home/manfixam/public_html/wp-includes/functions.php on line 5905